Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

Կոմունալ տնտեսության շենքից՝ հյուրանոց․ «Հրապարակ»
09:17 / 13 հոկտեմբերի 2026
Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 հոկտեմբերի 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 հոկտեմբերի 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 հոկտեմբերի 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 հոկտեմբերի 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 հոկտեմբերի 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 հոկտեմբերի 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 հոկտեմբերի 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 հոկտեմբերի 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 հոկտեմբերի 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 սեպտեմբերի 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 սեպտեմբերի 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 սեպտեմբերի 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 սեպտեմբերի 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 սեպտեմբերի 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 սեպտեմբերի 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 սեպտեմբերի 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 սեպտեմբերի 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 սեպտեմբերի 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 սեպտեմբերի 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 սեպտեմբերի 2026
Օրվա լրահոսը
Ֆրանսերենը եւ Ֆրանսիայի մշակույթը Սյունիքում արդեն ամենուր են․ Սյունիքի մարզպետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Մարզեր 16:13 / 28 օգոստոսի 2026

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, որն ավարտում է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունը, հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել նրա աշխատանքի ժամանակահատվածում Ֆրանսիայի ու Սյունիքի մարզի միջեւ հաստատված ջերմ աշխատանքային, բարեկամական հարաբերությունների, համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու համար, որի արդյունքն ակնհայտ է ու տեսանելի։ Այդ ամենում Ռոբերտ Ղուկասյանը շեշտել է Օլիվիե Դըկոտինյիի անձնական դերն ու ներդրումը։

«Ես միանշանակ վստահ եմ, որ Ձեր օրոք Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները, մասնավորապես Սյունիքի հետ հարաբերությունները նոր բարձունքի են հասել։ Մեր մարզում դեռ շատ սերունդներ են տեսնելու այդ աշխատանքի դրական արդյունքները։ Մենք գնահատում ենք Ձեր՝ թե՛ որպես դիվանագետ, թե՛ որպես մարդ ու լավ ընկեր ամենածանր պահերին 24 ժամ մեր կողքին լինելը, - նշել է մարզպետն ու հավելել, - կարծում եմ՝ Սյունիքում հայ-ֆրանսիական ջերմությունը երբեւէ այսպիսի մակարդակում չի եղել։ Ֆրանսերենը եւ Ֆրանսիայի մշակույթը Սյունիքում արդեն ամենուր են»։

Իր հերթին Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի ու ՀՀ-ում իր առաքելության ընթացքում սերտ համագործակցության համար։ Նա հիշատակել ու թվարկել է երկկողմ աշխատանքի այն արդյունքներն ու ծրագրերը, որոնք համատեղ կյանքի են կոչվել։ Այդ ամենի ամենաակնառու օրինակն, անշուշտ, Սյունիքի ու Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի բարեկամությունն է, դրան հետեւած՝ մարզի բոլոր համայնքների քույրացումը ֆրանսիական քաղաքների հետ, բազմաթիվ կրթամշակութային ու առողջապահական ծրագրերը։

Հանդիպման ավարտին Սյունիքի մարզպետը հաջողություն է մաղթել Օլիվիե Դըկոտինյիին հետագա գործունեության մեջ, եւ կողմերը համոզմունք են հայտնել, որ Սյունիքի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորված խոր գործընկերությունն ու ջերմ հարաբերությունները նույն արդյունավետությամբ կշարունակվեն նաեւ նոր նշանակվելիք դեսպանի պաշտոնավարման ընթացքում։

Marzernews-1

Թեգեր` Օլիվիե Դըկոտինյի Ռոբերտ Ղուկասյան Սյունիք Ֆրանսիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 հոկտեմբերի 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 սեպտեմբերի 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 սեպտեմբերի 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 սեպտեմբերի 2026
Նորոգվում են Գյումրիի ճանապարհները
11:09 / 26 սեպտեմբերի 2026
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
17:37 / 17 սեպտեմբերի 2026
Առողջապահության նախարարն անդրադարձել է Բյուրեղավանում և Ծավ բնակավայրում արձանագրված ջրի որակի խախտումներին
17:32 / 17 սեպտեմբերի 2026
Օրացույց
Օգոստոս 2026
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
 
 
 
« Հուլիս
Սեպտեմբեր »

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am