Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող 11 մարդու ձերբակալության մասին։
«ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու, բոլոր չորս ահաբեկիչներին, որոնք անմիջականորեն մասնակցել են ահաբեկչության կատարմանը, ձերբակալելու մասին»,- նշել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունում։
Այժմ ընթանում է ահաբեկիչներին օժանդակողների պարզման աշխատանք։
Մարտի 22-ին ԶԼՄ-ները հայտնել են «Կրոկուս սիթի հոլում», որտեղ պետք է տեղի ունենար «Պիկնիկ» խմբի համերգը, կրակոցների մասին։ Առնվազն երեք մարդ կամուֆլյաժով կրակ է բացել։ Հայտնի է նաեւ, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել եւ հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ զոհվել էր ավելի քան 60 մարդ։ «112» Թելեգրամ-ալիքի տեղեկացմամբ՝ զոհերի թիվը հասել է 82-ի։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական ակտ» հոդվածով։
0 Մեկնաբանություն