Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for July 14, 2025

Calendar
July 2025
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
« June
August »

Սպասվում է կարճատեւ անձրեւ

«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի  կենտրոն››-ը ներկայացրել է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը:  Ըստ կենտրոնի տարածած հաղորդագրության՝  Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

​​​Երեւանում  հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը եւ երեկոյան սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հուլիսի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։

Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ արագությամբ։

​​Մարզերում՝  հուլիսի 15-ին, 18-19-ին՝ կեսօրից հետո, 16-17-ին՝ գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 15-17-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։

Քամին՝ հյուսիսարեւմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Հուլիսի 14-19-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

 

 

  • 20:08 / 14 July 2025

ԵՄ-ն վերահաստատեց իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը. ՀՀ վարչապետը Բրյուսելում է

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը:

Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորեւ.

«ԵՄ-ն եւ Հայաստանը վերահաստատում եւ առաջ են մղում իրենց գործընկերությունն առաջնորդների հանդիպման ժամանակ.

Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ աճող գործընկերությունը վերահաստատելու եւ առաջ մղելու նպատակով: Նախագահ Կոշտան եւ նախագահ ֆոն դեր Լայենը ողջունեցին Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգը եւ իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարական բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում առաջնորդները ողջունեցին ԵՄ-ՀՀ Գործընկերության նոր օրակարգի տեքստի վերաբերյալ վերջերս ձեռք բերված քաղաքական համաձայնությունը, որը կարեւոր հանգրվան է կապերի խորացման համատեղ հանձնառության համար: Նրանք նաեւ գոհունակությամբ նշեցին վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը եւ Հայաստանի` վերջերս ընդունված «ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը:

ԵՄ-ն վերահաստատեց իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը եւ երկարաժամկետ զարգացմանը՝ էական ֆինանսական եւ տեխնիկական օգնության միջոցով: «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում, ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը եւ կապակցվածությունը։

  • 19:47 / 14 July 2025

Կապան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր ղեկավար ունի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային խորհրդի անդամ, Կապան համայնքի ավագանու անդամ Լավրենտ Ստեփանյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է,

«Սիրելի՛ կապանցիներ,

2021 թվականի ՏԻՄ ընտրություններին ես առաջադրվել էի Կապան համայնքի ավագանու կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։

Այսօր, որոշ ժամանակ անց, օրինական ընթացակարգով հասել է իմ հերթը, եւ ես դարձել եմ ավագանու անդամ։

Այս փուլում ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահել են մեզ, եւ միեւնույն ժամանակ ձեզ բոլորիդ փոխանցել իմ պատրաստակամությունն ու հանձնառությունը՝ լինել ձեր կողքին, ծառայել համայնքին ու բարձրաձայնել ձեր հարցերն ու խնդիրները՝ առանց խոչընդոտի։

Ես լիովին գիտակցում եմ այս պատասխանատվության կարեւորությունը եւ պատրաստ եմ աշխատել՝ համայնքի շահն առաջին տեղում պահելով։ Իմ համար ավագանու անդամ լինելը ոչ թե պաշտոն է, այլ հնարավորությու՛ն՝ նպաստելու մեր քաղաքի զարգացմանը, լուծելու առօրյա խնդիրներն ու ամրապնդելու բնակիչների ձայնը տեղական ինքնակառավարման մարմիններում։

Հատուկ ցանկանում եմ նշել, որ ինձ վստահվել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու խմբակցության ղեկավարի պատասխանատու առաքելությունը, ինչը մեծ պատիվ է, եւ միաժամանակ, մեծ պատասխանատվություն։

Համոզված եմ՝ միասին կարող ենք կառուցել արդար, կայուն ու գործուն համայնք։

Հարգանքով՝

Լավրենտ Ստեփանյան

Կապան համայնքի ավագանու անդամ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Կապան համայնքի ավագանու խմբակցության ղեկավար»։

 

Կապան համայնքի ավագանու կառավարող ուժի խմբակցությունում տեղի ունեցած այլ փոփոխություններին Marzer.am-ը կանդրադառնա առաջիկայում

  • 19:20 / 14 July 2025

«Անելո՛ւ ենք՝ մեր ձեւով»․ կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանը նոր քաղաքական թիմ է ձեւավորում

  • 13:55 / 14 July 2025

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am