Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for August 6, 2025

Calendar
August 2025
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« July
September »

Թրամփի հետ հանդիպմանը կարող է հայտարարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. armenpress.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին հյուրընկալելիս կփորձի միջնորդել երկու երկրի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Washington Post-ը, որի աղբյուրներն ավելի վաղ հաստատել էին հանդիպումը։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, հայտնել է, որ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ, հնարավոր է, հայտարարվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի մասին։

2024 թ. հոկտեմբերին նախագահական ընտրություններից առաջ Դոնալդ Թրամփը քննադատել էր իր մրցակից Քամալա Հարիսին՝ նշելով, որ նա «ոչինչ չի արել, երբ 120 000 հայ քրիստոնյաները սարսափելի կերպով հալածվում էին եւ բռնի տեղահանվում»։ Նա նշել էր, որ «կաշխատի բռնությունն ու էթնիկ զտումները դադարեցնելու» ուղղությամբ եւ կվերականգնի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ Վաշինգտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաեւ եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության եւ տնտեսական համագործակցության առաջմղմանը։

  • 13:45 / 06 August 2025

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am