Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման եւ հորդառատ անձրեւների դեպքում գետերի մերձափնյա բնակավայրերի ու ցանքատարածությունների համար հնարավոր են ջրածածկումներ եւ ողողումներ, որոնց վերաբերյալ կանխատեսումներ հնարավոր է կազմել միայն 3-4 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են մոտեցող տաք օդային ալիքներ եւ ինտենսիվ անձրեւներ: Այս մասին տեղեկացնում են «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են մայիսի երկրորդ եւ երրորդ տասնօրյակներում:
Հաշվի առնելով նախաձմեռային (սեպտեմբեր-նոյեմբեր), ձմեռային (դեկտեմբեր-մարտ) ամիսների փաստացի եւ վարարումների ժամանակաշրջանի (ապրիլ-հունիս) կանխատեսվող հիդրոօդերեւութաբանական պայմանները՝ կանխատեսվում է, որ գետերում 2024 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները եւ առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմաների 80-110% սահմաններում։
0 Comments