Վաղը՝ մայիսի 7-ին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով:Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, նշելով, որ ասուլիսը կմեկնարկի ժամը 12:00-ին: Մի քանի լրատվամիջոց հայտարարել են, որ չեն մասնակցի ասուլիսին։ «Մենք՝ լրատվամիջոցների ներքոստորագրյալ ղեկավարներս եւ խմբագիրներս, տեղեկացնում ենք, որ մայիսի 7-ին տեղի ունենալիք Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ուղիղ կամ թաքնված նպատակն է պրոթուրքական թեզերի տիրաժավորմամբ արդարացնել «սահմանագծման» եւ «սահմանազատման» տխրահռչակ գործընթացը՝ հնարավորություն տալով թշնամուն ներթափանցել երկրի խորքը:
Ելնելով այդ սպառնալիքներից՝ հայտարարում ենք, որ չենք ներկայանալու Նիկոլ Փաշինյանի ասուլիսին եւ ուղիղ կերպով չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա մտքերն ու տեսակետները:
Հայտարարությունը բաց է միանալու համար:
Newday.am - Անի Գեւորգյան
Yerkir.am- Վահե Սարգսյան
Armday.am - Տաթեւ Այվազյան
Lurer.com- Սյուզի Բադոյան
Past.am - Արտակ Ճաղարյան»
0 Comments