Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Նոր Նորքի ոստիկանությունում: Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ Նոր Նորքի ոստիկանության բաժնի շենքից եւ տեղեկացրել, որ զինված տղամարդիկ մտել են ոստիկանության շենք:
Նրա հրապարակած տեսանյութում պայթյունի ձայն է լսվում:
Ոստիկանությունից News.am-ին տեղեկացրին, որ դեպքի վայր են մեկնում՝ հասկանալու, թե ինչ է այնտեղ կատարվում, մանրամասներ ոստիկանությունից չնշեցին, միայն նշեցին, որ միջադեպի վերաբերյալ հաղորդում են ստացել:
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Երեւանում։
Ըստ Shamshyan.com-ի, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց, ըստ իրենց, անօրինական կերպով բերման են ենթարկել ոստիկանություն։
Ոստիկանության շենքի բակում պայթյուն է հնչել, իսկ եւս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաց թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները։
Ժամանել են մեծ թվով կարմիր բերետավորներ։
ժամը 19.10
Ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ոստիկանության Նոր Նորքի բաժնի շենքի ներսից դուրս գալով վնասազերծեցին նռնակով զինված անձին:
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ վնասազերծված տղամարդն այժմ ոստիկանության Նոր Նորքի շենքի ներսում է:
Նարեկ Սարգսյանը ասաց, որ առայժմ հստակ չի կարող ասել, թե ինչ էր պահանջում նռնակով զինված անձը:
How to Share With Just FriendsHow to share with just friends.
Posted by Facebook on Friday, December 5, 2014
0 Комментарий