Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետի աշխատակազմի անդամների, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի, ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի, մարզի ուժային կառույցների ու պետական գերատեսչությունների ղեկավարների հետ մարզկենտրոնի Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղիկներ է դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված հուշակոթողին ու հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։
Պաշտոնյաները ծաղկադրում են կատարել նաեւ հանուն հայրենիքի հերոսացած հայորդիների շիրիմներին ու Վազգեն Սարգսյանի կիսանդրուն։
Սյունիքի մարզի համայնքներում այսօր՝ Մեծ եղեռնի 109-րդ տարելիցի օրը, առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի հուշահամալիրներ, հուշարձաններ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին...
Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը։
0 Комментарий