Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Newsfeed

Կոմունալ տնտեսության շենքից՝ հյուրանոց․ «Հրապարակ»
09:17 / 13 October 2026
Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 October 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 October 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 October 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 October 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 October 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 October 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 October 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 October 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 October 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 September 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 September 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 September 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 September 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 September 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 September 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 September 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 September 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 September 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 September 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 September 2026
Day newsfeed
Վեհարանն ազատելու եք այնպես, ինչպես Հայաստանն ազատեցինք Սերժ Սարգսյանից. Աստված նզովում է Աստծու տունը պղծողներին (տեսանյութ)
Social 14:12 / 16 July 2025

«Որտեղի՞ց ձեր այդ տեղեկատվությունը, որ Աստված ինձ նզովել է: Իսկ գուցե նզովել եւ նզովում է նրանց, ովքեր Աստծո տունը պղծում են. իմ կարծիքով՝ տրամաբանությունը հենց դա պետք է լինի: Այսինքն՝ ինչպե՞ս կարող է նզովել Աստված նրանց, ովքեր հետեւում են իրեն, եւ ինչպես կարող է Աստված չնզովել նրանց, ովքեր պղծում են, ոտնահարում են իր արժեքները եւ իր Եկեղեցին: Սա այնքան պարզ տրամաբանություն է, որ կարծում եմ՝ ձեր ունեցած տեղեկությունները չափազանցված են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով aravot.am-ի՝ հարցին, թե Հայ առաքելական եկեղեցուն առնչվող իրադարձությունների համատեքստում Աստծո նզովքից, պատժից չի՞ վախենում՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, թե ինչ պատժի են, ըստ հոգեւորականների, արժանացել օծյալներին վնասողները:

«Ես հասկանում եմ, որ քաղաքական առումով կարող է ճիշտ չհնչել այս ֆորմատում, բայց ես մի մարդ եմ, որ համարում եմ, որ ունի հոգեւոր կյանք, ունի հաղորդակցություն Աստծո հետ, հոգեւոր արժեքների հետ: Ինչպե՞ս են հաղորդակցվում Աստծո հետ, օրինակ (ուզում եմ կանխել հարցը, որը տրամաբանական կլինի): Աստծո հետ հաղորդակցվելու մի ձեւ կա՝ աղոթք, Սաղմոս կարդալ, սուրբ գրքեր կարդալ»,-ասաց նա։

 

Անդրադառնալով հոգեւորականների՝ իրեն ուղղված նզովքներին, Փաշինյանն ասաց, որ ինքը կարող է  սաղմոսներով արձագանքել նրանց, ովքեր կարծում են, թե նզովյալները կարող են Աստծո անունից նզովել որեւէ մեկին, առավել եւս՝ իրեն,  ոչ թե որպես ՀՀ վարչապետ։ «Այլ որպես Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետեւորդ, որը (կներեք այս ինտիմ մանրամասները ձեզ հետ կիսելու համար) 30 տարի ամեն օր աղոթում է, պարբերաբար պահեցողության եւ ծոմապահության մեջ է: Եվ այն մարդիկ՝ կուսակրոն քահանաները, որոնք ասում են՝ ի՞նչ են գլուխ գովում, ո՞վ կարող է մի ամսից ավելի առանց կնոջ ապրել: Դուք գիտե՞ք՝ դա ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ այդ մարդիկ, բացի նրանից, որ իրենց կուսակրոնության ուխտը խախտում են, իրենք Մեծ պահք էլ չեն պահում: Հասկանո՞ւմ եք, ուզում եք ասել, որ այդ մարդիկ կարող են ինձ նզովե՞լ: Ես կարող եմ իրենց նզովել, բայց ես չեմ նզովում իրենց: Ես ընդամենն ասել եմ, որ առաջնորդելու եմ վեհարանն իրենցից ազատելու գործընթացը: Ոչ մի նզովքի կարիք չկա, որովհետեւ քրիստոնեությունը սիրո ուսմունք է, համերաշխության ուսմունք է:

Մարդիկ հարցնում են, ասում են՝ ասել եք՝ առաջնորդելու եք վեհարանն ազատելու գործընթացը, ինչպե՞ս եք ազատելու: Այնպես, ինչպես Հայաստանն ազատեցինք Սերժ Սարգսյանից»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ 2018 թվականի հեղափոխությունն էլ սիրո եւ համերաշխության հեղափոխություն էր»,-նշեց նա:

Փաշինյանի ձեւակերպմամբ,  եթե քաղաքական հեղափոխությանը մասնակցելու եւ առաջնային դիրքերում լինելու իրավունք ունեն բոլոր քաղաքացիները, այս դեպքում դրա իրավունքը կունենան նրանք,  որոնք Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ են, որոնք իրենց ամբողջ սրտով հավատում են մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, «որոնք հետեւում են Հայ Առաքելական Եկեղեցուն, առնվազն որոշակի հետաքրքրություն եւ այդպիսի ապրելակերպ ունեն, հետեւում են Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցին եւ կարգերին:

Ահա, այդ մարդկանց համախմբելով եւ այդ մարդկանց շուրջ համախմբվելով՝ մենք մեր առաքելությունն իրականացնելու ենք»,- ասաց նա եւ ամփոփելով խոսքը՝ ասաց, որ այն, ինչ նախաձեռնում է, ոչ թե ընդդեմ Եկեղեցու է, այլ հանուն Եկեղեցու:

Մանրամասները տեսանյութում։

Marzernews-1

Tags Նիկոլ Փաշինյան Սերժ Սարգսյան նզովք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Comments

Leave a comment

It is important to know
It is important to know
  1. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.:
  2. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  3. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.: 
  4. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  5. Do not write the entire comment in capital letters.:

Related news

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 October 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 October 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 October 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 September 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 September 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 September 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 September 2026
Calendar
July 2025
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
« June
August »

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am