Մայիսի 4-ը «Աժդանակ» ՍՊ ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Գարիկ Ղազարյանի ծննդյան օրն է։
Մի քանի օր առաջ Երեւանից վերադառնալիս՝ ուղեւորներից մեկը, որը զոհված հերոսի մայր էր, զանգեց հարազատներին ու հետո բարձրաձայն ասաց, որ «Աժդանակ» ընկերությունը նորոգում է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր տանող ճանապարհը։
«Շատ են մեզ օգնում, երբեմն՝ առանց դիմումի՝ իրենց կամքով. շնորհակալ ենք Գարիկից», - ասաց տիկինը։
Առաջին դեպքը չէ, որ «Աժդանակ»-ի համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Գարիկ Ղազարյանի մասին այսպես են արտահայտվում։ Ես էլ եմ շատ անգամ դիմել նրան՝ խնդրելով աջակցել կարիք ունեցողներին ու ոչ մի անգամ մերժում չեմ ստացել։
Չէր համաձայնում, որ գրվի այդ մասին, ներկայացվի իր արածը։ «Չեմ անում ասելու համար, ես իմ պարտքն եմ կատարում», - պարզաբանում էր Գարիկը։ Սակայն, երբեմն խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունը, գրել եմ նրա ձեռնարկած գործերի ու նախաձեռնությունների մասին։
Չի հոգնում երբեք, չի տրտնջում․անհրաժեշտության դեպքում առաջնագծում է, հետո՝ արտադրությունում, այնուհետեւ՝ համայնքային ու մարզային միջոցառումներում, հաջորդիվ՝ Աստծո տանը...
Հումանիստ, բարերար, ընկերասեր, հայրենասեր, աշխատասեր...Երկար կարելի է շարունակել ածականների շարքը, բայց Գարիկ Ղազարյանին կարելի է բնութագրել մեկ բառով, որում ամեն ինչ ասվում է՝ ՄԱՐԴ։
Marzer.am-ի խմբագրակազմը շնորհավորում է Գարիկ Ղազարյանին, մաղթում քաջառողջություն, արեւշատություն, իր ապրած կյանքին համահունչ՝ միմիայն բարիքով լեցուն տարիներ ու գործնական հաջողություններ։
Արմեն Դավթյան
0 Մեկնաբանություն