Սյունիքում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող ծրագրերը կատարվում են բարձր որակով ու արդյունավետ։ Նման տեսակետ հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ ՄԱԶԾ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Ռոբերտ Ղուկասյանը՝ մայիսի 8-ին, պաշտոնական ճաշի ժամանակ շնորհակալություն հայտնեց մարզում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ եւ Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։
Գորիսում կայացած հանդիպմանը քննարկվեցին նաեւ մարզի համար կարեւոր առաջնահերթություններ ունեցող ընթացիկ ու առաջիկա ծրագրերը, ինչպես նաեւ ՄԱԶԾ-ի ու մարզային իշխանության միջեւ ավելի փոխգործակցված աշխատանքի պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ ի շահ Սյունիքի բնակչության։
Լուսանկարները Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջի
0 Մեկնաբանություն